06.09.2015 Views

Րաֆֆի Կայծեր մաս 2

Կայծեր մաս 2

Կայծեր մաս 2

SHOW MORE
SHOW LESS
• No tags were found...

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

— Գրգռում են, և ավելի վատ կերպով... բայց մեր հիմար ազնվականները չեն հասկանում: Չեն

հասկանում և մեր հոգևորականները: Օրինակի համար, կարելի է լսած լինեք, որ մեզանից ոչ

այնքան հեռու, Արտոսի ստորոտներում, կենում է մեծ շեյխը: Նա աստծո սուրբ մարդն է, ես շատ

մեղք արած կլինեմ, եթե այդ մասին ամենափոքր կասկած ունենամ, բայց կրքոտ մարդ է: Գիտե՞ք,

ո՜րքան անգամ նրան գրգռել են հայերի դեմ... Ո՜րքան անգամ նա ոչնչացրել է հայոց ամբողջ

գավառներ... Եվ բոլոր քրդերը լսում են նրա ձայնը և խոնարհվում են նրա հրամանին: Բավական

է նրան` մի առավոտ վերկենալ ու ասել, թե մարգարեն երազում հրամայեց բոլոր գավուրներին

կոտորել: Իսկույն քրդերը կառնեն իրանց զենքերը և կհետևեն նրան: Եթե «Գուշակողը» չլիներ,

նա շատ վատ բաներ կաներ...

— Ո՞վ է այդ «Գուշակողը», — հարցրեց Ասլանը, որպես թե չէ ճանաչում:

— Ասում են` Արաբիայի կողմերիցն է, մարգարեի հայրենիքից: Բոլորովին սուրբ մարդ է. ամեն

բան գիտե. ինչ-որ հարցնեք, նա կասե ձեզ: Մինչև անգամ շեյխը, որ մեծ իմաստություն ունի, շատ

բաներ նրանից է հարցնում:

— Ուրեմն, դուք գոհ չե՞ք օսմանցիներից:

— Ի՞նչ ունենք գոհ լինելու: Նրանք եկան, մեր տան մեջ երկպառակություն ձգեցին. մեզ

թշնամացրին ոչ միայն մեր դրացի հայերի հետ, այլ թշնամացրին քուրդը քրդի հետ: Այժմ չեք

գտնի մի ցեղ, որ մի այլ ցեղի հետ հաշտ լինի: Եղբայրը եղբոր միսն է ուտում: Բայց այդպես չէր

առաջ. սեր կար, միաբանություն կար, ամեն մարդ իր չափը ճանաչում էր, փոքրը գիտեր մեծի

պատիվը, իսկ մեծը գիտեր փոքրին հոգ տանել: Այժմ ամեն բան փոխվել է: Այն մարդը, որ երեկ իմ

ախոռատան մեջ ծառա էր, իմ ձիաների աղբն էր մաքրում, այսօր իրան մուդիր, գայմագամ, փաշա

է կոչում, և ես պետք է գնամ նրան գլուխ վեր բերեմ: Ավելի լավ չէ՞ր լինի, որ ես այդ գլուխը

գերեզման տանեի, քան թե անպատվեի. .. Բայց մի բան չպետք է ուրանալ, որ օսմանցին գալուց

հետո երկիրը բավական խաղաղացավ:

— Ի՞նչպես խաղաղացավ. ավելի վատթարացավ: Առաջ մենք մեր երկրի տերն էինք և գիտեինք

մեր տան բանը, ճանաչում էինք` ո՛վ է լավը, ո՛վ է վատը, և եթե մեկը մի չար գործ էր կատարում,

իսկույն իմանում էինք, և հանցավորը իր արժանի պատիժն էր ստանում: Բայց հիմա գողը մնում է

իր համար ազատ, և բոլորովին անմեղ մարդկանց տանում են, դնում ծակը, և այն էլ գիտե՞ք ինչի

համար, որ փող առնեն, հետո բաց թողն են: Դատավորը երկու կողմից ևս շահվում է, նախ, գողի

հետ ընկեր լինելով, բաժանում է նրա հետ կողոպուտը և նրան չի դիպչում, երկրորդ, անմեղ

մարդկանց չարչարում է` նրանց կողոպտելու համար: Այստեղ արդարությո՞ւն կա: Երկրի

համարյա բոլոր կառավարիչները ամեն գործերի մեջ այդպես են վարվում:

Նա կրկին լցրեց իր ծխաքարշը, սկսեց ծխել: Կարծես, դառն ծխի հետ աշխատում էր նա թափել իր

սրտի մաղձը:

— Լավ էր առաջ, — շարունակեց նա, — շատ լա՜վ... Մեր անասունները ազատ-համարձակ մեր

սարերի վրա արածում էին. մեր վրանները, որտեղ ցանկանում էինք, այնտեղ էինք կազմում:

Երկիրը դեպի ամեն կողմ բաց էր մեր առջև: Հիմա ամեն տեղի վրա սահման դրվեցավ. այստեղը,

ասում են թագավորական է, այնտեղը, չգիտեմ ումն է պատկանում, և բոլորից վատթարն այն է, որ

227

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!