06.09.2015 Views

Րաֆֆի Կայծեր մաս 2

Կայծեր մաս 2

Կայծեր մաս 2

SHOW MORE
SHOW LESS
• No tags were found...

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

Սկզբում մենք նրան մուրացկանի տեղ ընդունեցինք, և նրա հնոտի հագուստը վկայում էր այդ:

Բայց այդ հնոտիքի մեջ նշմարվում էր մի աչքի զարկող հպարտություն: Շալե գոտիի մեջ, կուրծքի

վրա, խրած ուներ մի փոքրիկ խենջար, որի աբենոսյա սև կիթը զարդարած էր արծաթով և

գունավոր քարերով: Այդ զենքը արդեն նշան էր նրա ազնվական ծագման:

Գետնափոր խրճիթից հայտնված ազնվականը, վերջապես, խզեց իր լռությունը, հարցնելով.

— Ծխախոտ ունե՞ք:

— Ունենք, — պատասխանեց Մուրադը, որ լավ քրդերեն գիտեր:

— Հեռվից տեսա ձեզ, եկա մի փոքր ծխախոտ խնդրելու:

Մուրադը տվեց նրան բավականաչափ ծխախոտ, որը մեծ շնորհակալությամբ ընդունեց: Նա

իսկույն վառեց ծխաքարշը, սկսեց ծխել: Երևում էր, որ երկար ժամանակ չէր ծխել:

Նա, դարձյալ հենված իր թևքերի տակ առած ցուպերի վրա, սկսեց կաղալով դիմել նույն խրճիթը,

որտեղից դուրս էր եկել: Բայց քառորդ ժամ չանցած, նա կրկին վերադարձավ իր հետ ունենալով

մի այլ մարդ: Այդ վերջինը դրեց մեր առջև մի մաղ լի նոր թխած հացերով, որոնց մոտ դրած էր

պանիր, որ մակարդված էր զանազան անուշահամ բույսերով և սեր, որ երկու մատի

հաստությամբ լավաշի ձև ուներ: Հպարտ ազնվականը չկամեցավ պարտավոր մնալ մեզ և բերեց

մեզ համար մի լավ նախաճաշիկ: Մենք սկսեցինք ուտել.

— Դու ո՞ր ցեղից ես, քրիվա՛, — հարցրեց Մուրադը:

(Չգիտեմ ինչո՞ւ հայերը սովորություն ունեն քրդերին դիմել Քրիվա բառով, որը նշանակում է

կնքավոր):

— Վռըշիկների, — պատասխանեց քուրդը մի առանձին բավականությամբ:

— Վռըշիկների՞, — կրկնեց Մուրադը մի մեծ գյուտ արածի նման, — դու գիտե՞ս, քրիվտ, որ քո

նախնիքը հայեր են եղել:

— Ես այդ չգիտեմ, — պատասխանեց քուրդը վիրավորված եղանակով, — ես այդքանը միայն

գիտեմ, որ իմ նախնիքը այդ բերդի տերերն էին:

— Հենց այդ բերդի տերերը հայեր էին:

Քուրդը դարձյալ չհամոզվեցավ և ցույց տվեց մեզնից հեռու մի քանի փառավոր մահարձաններ, որ

ծածկված էին մատռաձև գմբեթների ներքո, և ավելացրեց.

— Դրանք իմ նախնյաց շիրիմներն են:

— Այդ շիրիմներից շատ առաջ էին քո հայ նախնիքը, — ասաց Մուրադը, պնդելով իր խոսքը: —

Նրանք կոչվում էին Ռշտունիք և այդ երկիրը կոչվում էր Ռշտունյաց աշխարհ: Այդ Ռշտունյաց

223

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!