06.09.2015 Views

Րաֆֆի Կայծեր մաս 2

Կայծեր մաս 2

Կայծեր մաս 2

SHOW MORE
SHOW LESS
• No tags were found...

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

Այդ միջոցին մոտեցավ մեզ Մուրադի մյուս ընկերը, որը գնացել էր հեռավոր դեզերից ձիաների

համար խոտ բերելու: Ես խնդրեցի Մուրադից, որ ծանոթացնե իր ընկերի հետ:

— Դուք, կարծեմ ծանոթ եք, — ասաց նա խորհրդավոր ձայնով: — Դուք մի անգամ տեսել եք նրան

արաբական մինարեթում... Հիշո՞ւմ եք:

— Հիշում եմ... և ձեզ... — ավելացրի ես:

— Այո՛, և ինձ... — խոստովանեցավ նա: — Ես և նա միասին էինք...

— Նրան կոչում են Ջալլադ, այդպես չէ՞:

— Այդպես է:

Այժմ մեր մեջ ոչինչ տարակուսանք չմնաց. մենք ճանաչում ենք միմյանց. մենք հին ընկերներ և

բարեկամներ էինք:

Տաղավարից լսելի եղավ Ասլանի ձայնը, որ պատվիրեց ձիաները պատրաստել: Առավոտը դեռ

նոր էր բացվում, երբ ճանապարհ ընկանք: Ալևոր «գուշակողը» տվեց մեզ իր օրհնությունը և

բարեմաղթեց «հաջողություն»: Այդ բարեմաղթությունը լսում էի ամեն անգամ, երբ բաժանվում

էինք մեր բարեկամներից: Շեյխի բանակում դեռ քնած էին. ոչինչ շարժում չէր երևում: Միայն

անքուն գիշերապահները հեռվից ձայն էին տալիս միմյանց:

ԻԳ

ՈՍՏԱՆ

— Այսուհետև երկյուղալի տեղերով պետք է անցնենք, — զգուշացրեց Մուրադը, խորհուրդ տալով,

որ մեր զենքերը պատրաստ պահենք:

Նա առաջ ընկավ, իսկ նրա ընկերը, Ջալլադը, գալիս էր մեր ետևից: Ես ու Ասլանը պատսպարված

էինք երկուսի մեջտեղում: Լսելով Մուրադի խոսքերը, ես իսկույն հիշեցի նապաստակին, չէ՞ որ

պետք է մի բան պատահի, մտածում էի ես և անպատճառ` վատ բան:

Ճանապարհը սարսափելի էր: Անցնում էինք Արտոսի ոլորապտույտ ձորերով, նեղ փապարներով

և մթին կիրճերով: Մարդ կարող էր բոլորովին կորչել, անհետանալ այդ խորին անդունդների մեջ:

Բայց մեր առաջնորդին այնքան ծանոթ էին բոլոր անցքերը, բոլոր շավիղները, որքան ծանոթ էին

նրան իր ձեռքի հինգ մատները: Արտոսը և Կապուտ Կողը, իրանց ոլոր-մոլոր շղթաներով

հյուսվելով միմյանց հետ, կազմում են Ռշտունյաց գավառի լեռնային ցանցը: Այդ հսկայական

ցանցը մի մեծ ծուղակ է, որ, կարծես, այդ քմահաճ լեռները պատրաստել են մարդիկ որսալու

համար: Մենք խարխափում էինք այդ ծուղակի մեջ:

Երբեմն հանդիպում էին մթին անտառներ: Երբեմն հանդիպում էին ուղևորների խումբեր, որ

գնում էին մերձակա արոտատեղիները, իրանց անասունների մոտ: Նայելով այդ անտառներին,

նայելով այդ մարդիկներին, ինձ թվում էր, որ այդ վայրենի, լեռնային երկրում ամեն ինչ նույնպես

219

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!