06.09.2015 Views

Րաֆֆի Կայծեր մաս 2

Կայծեր մաս 2

Կայծեր մաս 2

SHOW MORE
SHOW LESS
• No tags were found...

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

Ներկարարի գործարանում Փանոսը նույն հաջողությունը ունեցավ, որպես իր վարժապետի

փոքրիկ դպրոցում: Իր ընդարձակ ընդունակությունների համար այստեղ ավելի լայն ասպարեզ

գտավ, և մի քանի տարուց հետո աշակերտից դարձավ փոխ-վարպետ և մի նոր փայլ տվեց իր

վարպետի գործարանին: Այդ տեսնելով, վարպետը շատ անգամ առաջարկում էր նրան

ընկերանալ իր հետ, բայց Փանոսը միշտ շնորհակալությամբ մերժում էր: Երբ նա փոքր ի շատե

գումար ձեռք ձգեց, հիմնեց իր համար մի փոքրիկ գործարան, որը հետզհետե ընդարձակելով, այն

կատարելագործությանը հասցրեց, որպես մենք տեսանք:

Միևնույն տարում, երբ Փանոսը թողեց դպրոցը, նրա վարժապետի հետ պատահեց մի

դժբախտություն: Նա սովորություն ուներ ամառը աշակերտներին տանել ծովեզրը լողանալու:

Այդ միջոցին աշակերտներից մեկը խեղդվեցավ: Նրա ծնողները թեև բոլորովին

ներողամտությամբ վերաբերվեցան դեպի անզգույշ վարժապետը, բայց կորուստը այնքան ծանր

էր վարդապետի զգայուն սրտի համար, որ նա ոչնչով չէր կարողանում մխիթարել իրան: Իր

ցավերը մոռացության տալու համար նա մտածեց ընտրել մի նոր և ամենադժվարին

պարապմունք, որի մեջ կյանքը ենթակա լիներ անընդհատ վտանգների, և որը ավելի

բախտավորություն կպատճառեր նրան, եթե կվերջանար մահվամբ: Այդ նպատակով նա ցրեց իր

աշակերտներին և անհայտացավ: Նրա մասին շատ բաներ էին պատմում. ասում էին, որ քուրդ

վայրենիների մեջ հայոց տառեր և քրիստոնեություն է տարածում, հրաշքներ է գործում,

լուսավորչական եկեղեցի է հիմնում և բավական հետևողներ ունի: Բայց թե ո՞րտեղ էր այդ նոր

առաքյալը և ո՞ր երկրում, ոչ ոք չգիտեր, միայն խոսվում էր, թե դեռ կենդանի է:

Գ

ԱՍԼԱՆԸ ՈՐՊԵՍ ԸԺԻՇԿ

Եվրոպական բժշկի հայտնվելը շուտով տարածվեցավ ամբողջ քաղաքում և մինչև նահանգապետփաշայի

ականջը հասավ: Փաշան ցանկացել էր տեսնել բժշկին: Բացի նրանից, ամեն նշանավոր և

աննշան անձինքներից հրավիրվում էր նա, իսկ շատերը նրա մոտ էին գալիս: Ասլանը

հանգստություն չուներ. ես նրան խիստ հազիվ անգամ էի տեսնում. պատահում էր, որ ամբողջ

օրով տուն չէր վերադառնում: Վերադառնում էր գիշերը միայն, այն ժամանակ ևս, վարպետ

Փանոսի հետ առանձնացած, երկար ու երկար խոսում էին: Այդ խորհրդակցությունները խլում

էին նրանից գիշերային հանգստի մեծ մասը: Երբեմն նկատում էի` նրա մոտ գալիս էին անծանոթ

անձինք, տարօրինակ հագուստներով, ինչ-որ լեզուներով խոսում էին և ստվերի նման

անհետանում: Ասլանը ինձ մոտ ոչինչ չէր խոսում, նրա այդ ծածկամտությունը վրդովեցնում էր

ինձ. երևի նա դեռևս իմ վրա հավատ չուներ:

Վարպետ Փանոսի տունը շատ նպաստավոր էր Ասլանի համար ամեն տեսակ անձանց հետ

տեսնվելու. այնտեղ ով ասեք` չէր մտնում. նրա գործարանի առիթով, ամեն օր, շրջակայքից

բազմաթիվ մարդիկ էին գալիս ու գնում: Իսկ նրա բժշկությունը ամեն կասկած փարատում էր.

բժիշկը ամեն տեսակ անձինք իր մոտ ընդունելու իրավունք ունի: Նրա մոտ գալիս էին

հիվանդներ, կամ ձևացած որպես հիվանդներ, խոսում էին իրանց հիվանդությունների մասին:

Ա՜խ, ո՛րքան բազմատեսակ էին այդ հիվանդությունները, բարոյական հիվանդություն...

մտավորական հիվանդություն... հոգեկան հիվանդություն... երկրի անկարգությունից առաջացած

տնտեսական հիվանդություն... բողո՜ք և բողո՜ք ամեն կողմից: Ամեն ոք դեղ ու դարման էր

19

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!