06.09.2015 Views

Րաֆֆի Կայծեր մաս 2

Կայծեր մաս 2

Կայծեր մաս 2

SHOW MORE
SHOW LESS
• No tags were found...

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

այդ պատճառով չէ կարող երկար մնալ և ինձ հրամայեց, որ ասեմ ծառաներին` մեր ձիաները

պատրաստեն:

Հետո, կանգնելով, նա բռնեց նախ առաջնորդի ձեռքը և ապա փաշայի ձեռքը, հայտնեց իր խորին

շնորհակալությունը նրանց հյուրասիրության մասին, ավելացնելով, թե կտանե իր հետ անմոռաց

հիշատակներ այն բոլոր շնորհների համար, որ ցույց տվին նրան, նպաստելով և դյուրացնելով իր

հետազոտությունները և խոստացավ, որ գուցե մի օր ինքը առիթ կունենա իր

երախտագիտության զգացմունքները գործով արտահայտելու, և այլն:

— Մենք ոչինչ չենք արել, պարոն բժշկապետ, — պատասխանեցին փաշան և առաջնորդը

միաձայն, — ինչ որ արել ենք, այդ մեր պարտքն էր:

Ուրիշ զանազան ողջագուրանքներից հետո նա կրկին և կրկին անգամ սեղմեց սրբազանի ու

փաշայի ձեռքը, հեռվից գլուխ տվեց ոստիկանության պետին, քուրդ բեկին և հայոց երեք

երևելիներին և մնաք բարյավ ասելով, դուրս եկավ դահլիճից: Մինչև սանդուղքները փաշան և

սրբազանը եկան նրա հետ: Այստեղ փաշան հայտնեց իր սրտի ցավը, որ այդպես շուտ զրկվեցավ

իր թանկագին հյուրից, որի այցելությունը այնքան մեծ բավականություն պատճառեց իրան, և

խոստացավ, որ առավոտյան ճանապարհի համար ամեն ինչ պատրաստ կլինի:

Այդ բոլոր ցույցերից հետո ես այլևս տարակույս չունեի, որ նրանց կասկածները Ասլանի

վերաբերությամբ բոլորովին փարատվեցան, և նրանք հեռու էին այն մտքից, թե դոքտոր Ռիսմանի

դիմակի ներքո թաքնված էր Ս. Տիրամոր վանքի լեռնային ճգնավորը:

Երբ դուրս եկանք առաջնորդարանից, փողոցում նորից լսելի եղավ սիրված երգը.

Սիրե՜, կաքավիկ, քո սիրուն քարիկ,

Սիրե՜, բուլբուլիկ, քո վարդն անուշիկ...

— Երևի, նրանք կշարունակեն դեռևս նստել, — հարցրի ես:

— Նրանք ամբողջ գիշեր կլուսացնեն, — պատասխանեց Ասլանը:

ԺԹ

ՆՎԵՐ

Հետևյալ օրը, առավոտյան, ամեն ինչ պատրաստ էր: Մնում էր միայն փաշայի խոստացած

թղթերը ստանալ և ճանապարհ ընկնել: Ասլանը կապկապում էր իր չեմոդանը:

— Մի՞թե այդքան կարևորություն ունեն այդ թղթերը, որ արժեր նրանց սպասել, — հարցրի ես:

— Մի առանձին կարևորություն չունեն, — պատասխանեց նա, — փաշայի երկչոտ զափթիաները

չեն կարող մեզ ավազակներից ազատել, բայց մի ուրիշ կողմից մենք պետք ունենք այդ թղթերի

մեջ...

182

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!