06.09.2015 Views

Րաֆֆի Կայծեր մաս 2

Կայծեր մաս 2

Կայծեր մաս 2

SHOW MORE
SHOW LESS
• No tags were found...

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

են դառնում, սրճատներում սպասավոր են դառնում կամ, որպես Մինաս և Կարապետ

«աղաների» օրինակներով ցույց տվի, բաղանիքներում քիսաջի և փողոցներում բաժակներով ջուր

ծախող են դառնում: Բայց ավելի փչացնում է վանեցիներին էյվազությունը: Գիտե՞ք ի՜նչ բան է

էյվազությունը, մասնավոր տներում սպասավորություն և առավելապես հարուստ

մահմեդականների կամ ծառայող փաշաների տներում: Պետք է մահմեդականների ընտանեկան

կազմակերպության հետ ծանոթ լինել, որ հասկանալի լինի, թե որքան գարշելի ծառայություն է

կատարում էյվազը: Այնտեղ սովորում է թեքվել, ստորանալ, ընտելանում է հարեմական կյանքի

բոլոր մեղկությունների հետ, այնտեղ սպանում է իր այրականությունը: Եվ դուք կտեսնեք, որ

նույն փառավոր հագնված, վայելչադեմ էյվազը, որ բոլորին ապշեցնում է իր գեղեցկությամբ,

հետո, իր ծերության հասակում, պատառոտած հագուստով, մի կթոց ուսի վրա առած, թափառում

է փողոցներում, տներից աղբ է հավաքում և, մի քանի փարայի վարձատրությամբ, տանում է ծովն

է ածում: Երկու դեպքում ևս նա ստորանում է, թեքվում է, թեքվում է աղբի ծանրության ներքո...

Վերջին խոսքերը արտասանեց արհեստավորը սարսափելի դառնությամբ: Նա շարունակեց.

— Նայեցեք այդ բազմությանը, որ մեր շուրջը զբոսնում են և այդպես անձնատուր են եղած անհոգ

զվարճությունների, դրանք պարտքերի մեջ խեղդված մարդիկ են: Դրանց մեջ մեկը չեք գտնի, որ

իր կյանքում տասնյակ անգամներով Պոլիս գնացած չլիներ և այնտեղ տարիներով մնացած

չլիներ: Այդ ծուլությունը, այդ անհոգությունը, այդ շռայլությունը դրանք բերել են Պոլսից:

Ես մտաբերեցի Ասլանի խոսքերը, որ մի օր ասում էր ինձ. «Պոլիսը փչացրել է դրանց, ա՜խ,

ո՛րքան ժամանակ, ո՛րքան աշխատություն է հարկավոր մի այդպիսի հասարակություն ուղղելու

համար»...

Երբ արհեստավորը վերջացրեց իր հետաքրքիր նկարագիրը վանեցոց պանդխտության մասին

տեր հայրը ասաց.

— Ցավալին այն է, որ այդ ախտը քաղաքից հետզհետե ավելի և ավելի տարածվում է և

աշխատասեր գյուղացիների մեջ: Նրանք էլ վարակվել են: Նրանք էլ թողնում են իրանց վարը,

ցանքը, գնում են Պոլիս: Եվ այդպես մեր ամենալավ ուժերը մաշվում են, ոչնչանում են

պանդխտության մեջ:

Արևը մտնելու մոտ էր: Ես շտապում էի տուն վերադառնալ, գիտեի, որ Ասլանը սպասելիս կլիներ

ինձ: Ես վերկացա, տեր հայրը նույնպես եկավ ինձ հետ: Բայց արհեստավորը, մնաք-բարյավ

ասելով, բաժանվեցավ մեզանից: Ճանապարհին հարցրի տեր հորից.

— Ո՞վ է այդ մարդը:

— Հասարակ դարբին է, — պատասխանեց տեր հայրը:

— Բայց ի՞նչ լավ խոսում է:

— Նա բավական զարգացած մարդ է:

— Ես սաստիկ համակրեցի նրան:

166

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!