06.09.2015 Views

Րաֆֆի Կայծեր մաս 2

Կայծեր մաս 2

Կայծեր մաս 2

SHOW MORE
SHOW LESS
• No tags were found...

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

Սիրե՜, կաքավիկ, քո սիրուն քարիկ,

Սիրե՜, բուլբուլիկ, քո վարդն անուշիկ:

— Ի՜նչ գեղեցիկ երգ է, ի՜նչպես լավ երգում են, — նկատեց երեցփոխանը: — Առաջնորդը շատ է

սիրում այդ երգը: Չգիտեմ ի՞նչ սիրելու բան կար այդ անկապ, անմիտ երգի մեջ, որը երգում էին

չափազանց անախորժ և անճոռնի եղանակով, — այդ, իհարկե, չբացատրեց ինձ երեցփոխանը, —

բայց ինձ զարմացրեց նրա մի այլ նկատողությունը, երբ պատվելին հեռանալուց հետո ասաց.

— Իր կշեռքով ոսկի արժե այդ մարդը: Այն օրից, որ ուսումնարան է բաց արել, մեր որդիքը շենք ու

շնորհք են ստացել: Առաջ կապելու գժեր էին, հիմա գառնուկի նման խեղճացել են, ձայն չեն

հանում, կարծես բերաններում լեզու չկա:

— Ճշմարի՞տ եք ասում, — հարցրի ես:

— Սուտ ասելու ի՞նչ շահ ունեմ, — պատասխանեց նա վիրավորվածի նման: — Հենց որ երեխան

տանը մի ծպտուն է հանում, բավական է, որ մայրն ասե՝ վարժապետիդ կհայտնեմ, նա իսկույն

սկսում է դողալ և լեզուն քաշել:

Դարձյա՜լ սարսափ, դարձյա՜լ երկյուղ: Ես մտաբերեցի իմ մորը և տեր Թոդիկի դպրոցը: Փաշայից,

առաջնորդից պետք է վախենան, որ նրանց հնազանդ լինեն, որ վատ գործ չգործեն:

Վարժապետից պետք է վախենան, որ բան սովորեն և իրանց լավ պահեն...

Մեր խոսակցությունը դարձյալ ընդհատվեցավ: Մեր մոտովն անցավ մի այլ խումբ: Մի բավական

լավ հագնված մարդու շրջապատել էին մի խումբ երիտասարդներ. առջևից գնում էին սազ և

սանթուր ածողները, ամբողջ խումբը խառնաձայն երգում էր: Այդ սրիկաները, դեռ իրանց

ուրախության սեղանը չկազմած, արդեն արբած էին: Արաղի շշերը իրանց հետ էին տանում և

ճանապարհին խմելով էին գնում:

Իմ մոտ նստողները երեքն էլ ոտքի ելան և հեռվից ձայն տվին.

— Բարո՜վ, Մինաս աղա, միշտ այդպիսի ուրախության մեջ լինես:

Մինաս աղան, որը այն լավ հագնված մարդն էր, գլխով շնորհակալություն հայտնեց, խումբը

հեռացավ:

— Ո՞վ է այղ Մինաս աղան, — հարցրի ես:

Թաղական խորհրդի անդամը, փոխանակ իմ հարցին ուղղակի պատասխանելու, ասաց.

— Պոլսից նոր է եկել, շատ փող է բերել:

— Եվ հիմա շռայլում է:

163

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!