06.09.2015 Views

Րաֆֆի Կայծեր մաս 2

Կայծեր մաս 2

Կայծեր մաս 2

SHOW MORE
SHOW LESS
• No tags were found...

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

— Միևնույն է, — ասացի ես: — Եթե նա ուրիշ գազանների թիվը փոքրացնում է, բայց նրանց

կերածը ինքն է ուտում:

Նա ինձ պատասխանեց.

— Լավ է` հարյուր մանր գազանների տեղ մի մեծ գազան կերակրել:

— Եվ նրա փշրանքներից ևս ուտել...

Երեցփոխանը ուղիղ նայեց աչքերիս մեջ: Չգիտեմ, զարմանում էր նա, թե բարկանում, ի՛նչպես

համարձակվեցա մի այդպիսի նկատողություն անել: Համոզված լինելով, որ դրանք ուժի առջև

խոնարհվող մարդիկ են, մտածեցի ինձ ևս ցույց տալ, ասելով.

— Այս գիշեր կտեսնեմ թե՛ ձեր փաշային և թե՛ ձեր առաջնորդին:

— Ներեցեք համարձակությանս, դուք ո՞վ եք, — հարցրեց թաղական խորհրդի անդամը, իսկ

երեցփոխանը շվարած մնաց:

— Ես ձեր քաղաքում գտնվող եվրոպացի բժշկի թարգմանն եմ: Այս գիշեր թե՛ ես և թե՛ իմ պարոնը

հրավիրված ենք առաջնորդի մոտ ընթրիքի: Փաշան էլ այնտեղ կլինի:

Նրանք սկսեցին մի առանձին հարգանքով վերաբերվել դեպի ինձ: Մեր վիճաբանությունը

ընդհատվեցավ, որովհետև մեր մոտով անցավ Սիմոն պատվելին, իր երգեցիկ խմբի հետ: Նա

մյուս աշակերտներին արձակել էր, իր հետ միայն վեր էր առել երգիչներին: Դաշտային

կրկնություններ էր անում: Այն գիշեր իր երգիչների հետ պատվելին հրավիրված էր առաջնորդի

մոտ, այդ պետք էր հասկացնել ամբողջ քաղաքին: Իսկ այստեղ կար քաղաքից բավական մեծ

բազմություն:

Մեր մոտով անցնելու միջոցին նա գլուխը խորհրդավոր կերպով շարժեց և դիմելով

երեցփոխանին` ասաց.

— «Այնտեղի» համար եմ պատրաստում...

— Շատ ապրես, Սիմոն պատվելի, — պատասխանեց երեցփոխանը: — Ձայնդ անսպառ լինի:

Պատվելին նշան տվեց, աշակերտները եղանակեցին.

Կա՜հ-կա՜հ կկանչե կաքավն վըր քարին,

Վա՜րդ-վա՜րդ կկանչե բուլբուլն վըր թփին.

Կաքավի ձայնեն` եկավ վարուժանն,

Բուլբուլի ձայնեն` եկավ սիրականն:

162

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!