06.09.2015 Views

Րաֆֆի Կայծեր մաս 2

Կայծեր մաս 2

Կայծեր մաս 2

SHOW MORE
SHOW LESS
• No tags were found...

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

դրանից, իրանց անընդունակությամբ միշտ կարող են վատնել կալվածները, ինչպես շատ

վանքերինը վատնված է:

Ասլանը, որ բոլոր ժամանակը ուշադրությամբ լսում էր, հարցրեց.

— Դուք որևիցե վտանգ չե՞ք նախատեսում, Հայրիկ, երբ վանականները իրանց կալվածական

հարստության հետ կստանան և՛ կրթություն, և՛ ուսում:

— Ի՞նչ վտանգ կարելի է սպասել կրթությունից, — հարցրեց Հայրիկը ոչ սակավ զարմանալով:

— Այն վտանգը, որ կոչվում է կղերականություն: Մինչև այսօր ձեր վանականները անզոր և

անվնաս էին, որովհետև անկիրթ էին, բայց, կրթվելով, նրանք ուժ կստանան, կաշխատեն իշխել

ժողովրդի վրա և հարստահարել նրան:

— Այդ հազիվ կարող է պատահել մեր մեջ, — պատասխանեց Հայրիկը: -«Կղերականությունը»

հակառակ է մեր եկեղեցու ոգուն, որը կատարյալ ժողովրդական բնավորություն ունի: Եվ եթե

վանականները կրթվելով կարող են բռնանալ ժողովրդի վրա և հարստահարել նրան, չէ՞ որ,

որքան կրթվեն վանականները, նույն չափով և գուցե ավելի կկրթվի ժողովուրդը, և այսպիսով

ուժերի հավասարակշռություն կպահպանվի, և մեկը մյուսին չէ կարող ճնշել:

Հոգևորականությունը այն ժամանակ միայն սկսում է վտանգավոր դառնալ, երբ իր զարգացած

աստիճանով շատ բարձր է լինում ժողովրդից:

Ասլանը չկամեցավ այդ հարցի մասին երկար խոսել, որովհետև շատ վիճելի էր: Արեգակը արդեն

սկսել էր խոնարհվել դեպի իր մուտքը: Հայրիկը չէր շտապում վերադառնալ զրոսանքից և, ինչպես

երևում էր, նա դիտավորություն ուներ այն գիշեր պահել մեզ վանքում: Բայց Ասլանը

շնորհակալությամբ հրաժարվեցավ, ասելով, որ քաղաքում հարկավոր գործ ունի և չէ կարող

մնալ: Երբ վերադարձանք վանքը, Ասլանը ինձ պատվիրեց, որ իսկույն ձիաները պատրաստել

տամ: Ես գնացի դեպի ախոռատունը, իսկ նրան թողեցի Հայրիկի հետ միայնակ:

ԺԶ

ՄԱՏՆՈՒԹՅՈՒՆ

Արևը մտել էր, և երեկոյան մութը բավական թանձրացել էր, երբ մենք, մեր ձիաները հեծնելով, մեծ

գոհունակությամբ մնաք բարյավ ասեցինք Հայրիկին և, դուրս գալով վանքից, սկսեցինք իջնել

Վարագա լեռան զառիվայրը: Ճանապարհը Հայրիկի շնորհիվ հարթած էր, և մենք մեծ

դժվարություն չէինք կրում իջնելու ժամանակ: Մեզ ուղեկցում էր մի քահանա, որին կոչում էին

տեր Եղիշե: Թե ի՞նչ գործ ուներ նա վանքում կամ ինչո՞ւ եկավ նա մեզ հետ և կամ ի՞նչ էր խոսում

նա ճանապարհին Ասլանի հետ, այդ ես չգիտեմ, որովհետև նրանք հիսուն քայլով ինձանից առաջ

էին գնում, իսկ ես իմ ձիու դանդաղ ընթացքով գնում էի նրանց ետևից: Միայն այդ մարդու անցյալ

և ներկա կյանքը բովանդակում էր իր մեջ մի քանի այնպիսի գծեր, որ անկարելի էր չհետաքրքրվել

նրանով: Նա ոչ մի տեղում կանոնավոր ուսում չէր ստացել. սկսյալ իր պատանեկության

հասակից, նա եղել էր այն ըղձախնդիր ուսումնասերներից մեկը, որ, հին դարերի փիլիսոփաների

նման, երկար թափառել էր զանազան երկներում գիտություն մուրալու նպատակով: Նա դիմել էր

այս և այն նշանավոր քերականին, ճարտասանին, տրամաբանին, աստվածաբանին, նա մտել էր

145

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!