06.09.2015 Views

Րաֆֆի Կայծեր մաս 2

Կայծեր մաս 2

Կայծեր մաս 2

SHOW MORE
SHOW LESS
• No tags were found...

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

այդ մասին նա ինձ ոչինչ չպատմեց, բայց ես նկատեցի, որ նա բավական դժգոհ էր: Գլխարկը

բարկությամբ մի կողմ նետեց և պառկեց կապերտի կտորի վրա, ինքն իրան խոսելով. «Այդ

ապուշներից ոչինչ չէ կարելի սպասել»...

Նա աչքերը խփեց և լուռ կացավ: Ես կարծեցի, որ քնեց: Չկամենալով խանգարել նրան, դուրս եկա

խուցից, նստեցի պատի մոտ մի քարի վրա և սկսեցի նայել դեպի ծովը: Այդ միջոցին ինձ մոտ եկավ

աբեղան, որին հանձնված էր հոգ տանել մեր մասին: Նա դեռ երիտասարդ էր, և այդ հասակում

նրա մազերը մեծ մասամբ սպիտակել էին:

— Դուք, երևի, այդ ծովի շրջակայքիցն եք, — հարցրի նրանից:

-Ոչ, հեռվից եմ, շատ հեռվից, — պատասխանեց նա մի առանձին տխրությամբ:

— Ո՞րտեղից:

— Հին Նախիջևանի կողմերից:

— Ձեր ծնողներից նամակ ստանո՞ւմ եք:

— Իմ ծնողները չգիտեն, որ ես այստեղ եմ:

— Ի՞նչպես չգիտեն:

— Ես ծածուկ փախա մեր տանից, որ ծնողներս չարգելեն:

— Ի՞նչպես ծագեց ձեր մեջ այդ միտքը:

-Մեր տան քահանան, երբ հորս մոտ էր գալիս, շատ անգամ պատմում էր անապատների մասին,

ճգնավորների մասին, ես լսում էի և այնքան գրավվեցա, որ մտածեցի թողնել մեղավոր աշխարհը

և մտնել անապատը:

Ես իսկույն մտաբերեցի իմ վարժապետ տեր Թոդիկին, նա ևս մի ժամանակ ինձ խելքից հանել էր,

ճգնավորների մասին զանազան հրաշքներ պատմելով:

— Դուք չ՞եք մտածում մի անգամ գոնե գնալ ձեր ծնողներին տեսնելու:

— Այդ անապատը մտնողը այլևս իրավունք չունի դուրս գալու կղզուց. այստեղ մնում է, ծերանում

է և այստեղ էլ մեռնում է...

Վերջին խոսքերը արտասանեց աբեղան մի առանձին զգացմունքով, որի մեջ նշմարվում էր

կարոտյալ սրտի թախիծը: Ես փոխեցի իմ խոսքը.

— Ասացեք, խնդրեմ, հիմա այդ կղզում կա՞ն այնպիսի ճգնավորներ, որ հրաշքներ գործեին:

— Առաջ եղել են:

100

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!